Ինչպես տեղեկացնում են ռուսական մարզական լրատվամիջոցները, երկրի առաջնության ութերորդ տուրի «ՈՒրալ»-«ՈՒֆա» հանդիպումում վնասվածք է ստացել վերջինիս դարպասապահ, հայազգի Դավիթ Յուրչենկոն, ում թեկնածությունը դեռևս դիտարկվում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում (խնդիրը կապված է Ռուսաստանի առաջնությունում լեգեոներների թվի սահմանափակման հետ, իսկ Յուրչենկոն այդպիսին կդիտվի, եթե հանդես գա մեր հավաքականում): Վնասվածքի բարդության մասին ոչինչ չի տեղեկացվում, սակայն նշվում է, որ մարզիկը, հավանաբար, շարք կվերադառնա 2-4 շաբաթից: Համենայն դեպս, Գրոզնու «Թերեքի» հետ առաջիկա հանդիպումը կանցնի առանց Յուրչենկոյի մասնակցության:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ